Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն

- in Միջազգային

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանում ՀՀ դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հարցը դրվել է Խորհրդարանի քվեարկությանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments