Վրաստանում տարադրամի փոխանակման կետերը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

- in Տնտեսական
Georgia

Արտակարգ դրության ռեժիմի խստացման շրջանակներում, Վրաստանում ժամանակավորապես իրենց աշխատանքն են դադարեցրել տարադրամի փոխանակման կետերը: Այս մասին հայտնել են երկրի Ազգային բանկից:

Քաղաքացիները տարադրամ կարող են փոխանակել միայն բանկերում եւ ֆինանսական կազմակերպություններում, որոնք դեռ շարունակում են աշխատել նախկին ռեժիմով:

Դրա հետ մեկտեղ փակ կլինեն ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի անկախ գրանցման եւ մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակները: Նրանք իրենց աշխատանքը կարող են շարունակել հեռավար ռեժիմով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments