Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք

- in Առողջություն

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։ Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»,- գրել է Հայկ Չոբանյանը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments