Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր․ երեխան տեղափոխվում է Երևան

- in Առողջություն
shtap ohnutyun 1

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments