Տիգրան Ավինյանը՝ տնից խախտումով դուրս գալու տուգանքների մասին

- in Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե այս օրերին արձանագրվող վարչական արձանագրություններն արդյոք վերածվելո՞ւ են տուգանքի։

«Եթե մարդիկ հույս ունեն, որ ընդհանուր առմամբ այդ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետև իրականացվելու են վարչական վարույթներ և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։ Այնուամենայնիվ, ես պետք է շեշտեմ, որ այս վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն։ Մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, Վարչական իրավախախտումների մասին, Քրեական օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը։ Մասնավորապես, այս փուլում շատ կարևոր է, որ  ՀՀ քաղաքացիները իրապես գիտակցեն, որ իրենց տեղաշարժը, որը կենսական նշանակություն չունի, կապված չէ աշխատանքի հետ, կապված չէ խնամքի կարիք ունեցող անձի մոտ գնալու հետ, պետք է չեղարկել։ Բոլոր այդ տիպի տեղաշարժերը պետք է չեղարկվեն։ Այս վարույթները շարունակվելու են, իրականացվելու են ոստիկանության կողմից։ Վերահսկողությունը նույնպես մեծացվելու է, դա նշանակում է, որ պոտենցիալ այս վարույթների թիվը կարող է աճել»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments