avtoner

Արդեն 92 հոգու՝ որպես 3-րդ անձ դուրս ենք հրավիրել ավտոմեքենաներից։ 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց ենք կիրառել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող  քաղաքացիներն այս օրերին կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Նա նշեց, որ արդեն 92 հոգու մեքենաներից դուրս են հրավիրել՝ որպես երրորդ անձ։ Իսկ 16։00-ից հետո ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը, որով նախատեսված են տուգանքները։ Հիմա փորձում են մինչ այդ քաղաքացիներին ընտելացնել պրոցեսին։

«Երեկվանից հատուկ ռեժիմ է իրականացվում ՀՀ-ում՝ կապված մեր քաղաքացիների տեղաշարժի հետ։ Որոշակի սահմանափակումներ են մտցվել, և մեր քաղաքացիներն այս սահմանափակումների հիման վրա պարտավոր են ինքնամեկուսանալ և պահպանել ինքնամեկուսացման կանոնները։ Եվ ոստիկանությունը երեկվանից միջոցներ է ձեռնարկում՝ այդ պահանջն իրագործելու համար»,- ասաց նա։ Ըստ փոխոստիկանապետի՝ իրենք խնդրում են քաղաքացիներին, որպեսզի պարետի ցուցումի համապատասխան կատարեն այդ պահանջները։ Կան նաև բացառություններ, որոնք սահմանված են, թե կոնկրետ ոլորտների աշխատակիցներն ինչպես պետք է ներկայանան աշխատանքի։ Իսկ քաղաքացիների համար սահմանված է, թե ինչ փաստաթղթեր պետք է ունենան իրենց մոտ, որպեսզի կարողանան համոզել ստուգում իրականացնող ոստիկանին, թե ինչո՞ւ է գտնվում դրսում և ինչ խնդիրներ է լուծում այդ պահին։ «Մեր ուժերը հիմա ամբողջությամբ ուղղված են այդ պահանջների կատարմանը։ Եվ հույս ունեմ, որ մենք կկարողանանք ապահովել դա»,- նշեց Մհրյանը։ Լրագրողները կարող են  տեղաշարժի ժամանակ ոստիկաններին ցույց տալ իրենց բեյջերը։

Նա հավելեց, որ ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ ՀՀ տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են որքան հնարավոր է ամբողջական շղթաները  փակել։ Իսկ պատասխանատավությունը սահմանված է օրենքով։ Հարցին, թե մինչ այս պահը պարետի որոշումը չկատարելու համար քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվելինչ պատասխանատվության են ենթարկավել, կլինե՞ն արդյոք բացառություններ, որ քաղաքացին չի ունենա թերթիկ, բայց պատասխանատվության չի ենթարկվի, Մհրյանը պատասխանեց․ «Մինչև 16։00-ն հրահանգ է իջեցվել, որպեսզի քաղաքացիների հետ հնարավորինս բացատարկան աշխատանքների միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել։ Բայց 16։00-ից հետո կանցնենք մեր գործողություններին։ Վարչապետի բոլոր հանձնարարություններն անվերապահորեն կատարվելու են»։