65-ից բարձր տարիքային խմբի 9 հոգի հիվանդ ունենք. վարչապետը ներկայացրեց նոր տվյալները

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 78%-ն ընդհանրապես ջերմություն չունի, թոքաբորբով հիվանդ է 194 հոգուց 14-ը, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հաստատված դեպքերի 78%-ն ընդհանրապես չունի ջերմություն: 37-38 աստիճան ջերմություն ունեն 18%-ը, 38-39 աստիճան ջերմություն ունեն 3%-ը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների ընդամենը 1%-ը: Թոքաբորբով հիվանդ 14 մարդ ունենք, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, բայց այս պահին նրանց վիճակը, նույնպես, համարվում է կառավարելի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամենասուր ռիսկային տարիքային գոտում գտնվող վարակված չկա:

«65-ից բարձր տարիքային խմբի 9 հոգի հիվանդ ունենք, 70-ից բարձր՝ 3 հոգի հիվանդ, 80-ից բարձր՝ հիվանդ չունենք: Սա նշանակում է, որ ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է առավելագույնն արվի տարեցներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու համար, և այդ ուղղությամբ կառավարությունը ձեռնարկում է քայլեր։ Դրան է միտված, որ կենսաթոշակները կբաժանվեն առձեռն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments