Արցախցի քաղաքագետ. ԱՎԿ անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հիմա ինձ շատերը հարցնում են, թե ինչն է պատճառը, որ այսպիսի համառությամբ ցանկանում են ամեն գնով անցկացնել այդ ընտրությունները: Պատճառը շատ պարզ է. աննախադեպ շատ փող են ծախսել: Նույնիսկ իրենց ստանդարտներով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է (որոշ տվյալներով` 10 միլիոն դոլարից շատ): Եթե մեկ շնչի հաշվով ծախսված գումարը վերցնենք, երևի պատմության մեջ ամենաթանկ ընտրություններից մեկն են եղել:

 

Իսկ Արցախի սահմանադրության մեջ ընտրությունները հետաձգելու մեխանիզմ չկա: Կա ընտրությունները չեղարկելու մեխանիզմ: Այսինքն, եթե արտակարգ դրություն հայտարարվի, երկրորդ փուլը ոչ թե հետաձգվելու է, այլ ընտրությունները չեղարկվելու են և արտակարգ դրության ավարտից հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու (առաջադրումներով, առաջին փուլով և այլն): Քանի որ նրանք առանց փողի հաղթելու շանս չունեն, իսկ ծախսվածը արդեն էֆեկտը կորցրած կլիներ, ստիպված կլինեին էլի միլիոնավոր դոլարներ ծախսել: Սա նույնիսկ իրենց պարագայում անթույլատրելի շռայլություն կլիներ: Այդ իսկ պատճառով որոշել են «վա-բանկ» գնալ: Ընտրությունները կանցկացնեն, իսկ ծանր հետևանքների դեպքում կասեն, որ ողջ աշխարհում է այդպիսի վիճակ:

Ահա այսպիսի իշխանություն է ունենալու Արցախը: