Անհեթեթ մեկնաբանություններ են. վարչապետը՝ կոնտակտավորներին հեռախոսով հայտնաբերելու օրենքի արձագանքների մասին

- in Պաշտոնական

Ավելի փորձառու երկրների հետ խորհրդակցության արդյունքում պարզվել է, որ մեկուսացման քաղաքականությունը շատ թե քիչ արդյունավետ մոտեցում է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկենոր գործիքի կիրառումն սկսվել էայն դեռ պետք է ապացուցի իր արդյունավետությունը», նշեց վարչապետը՝ նկատի ունենալով կոնտակտավորների շրջանակը հեռախոսի միջոցով հայտնաբերելու օրենքի կիրառումը։

«Այս կապակցությամբ ամենաանհեթեթ մեկնաբանություններն են հնչել, որ՝ գաղտնալսումներ, և այլն, և այլն։ ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց կորոնավիրուսի և այլ տվյալների գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ որ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա։ Եվ, հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունեն։ Այսինքն՝ ում որ օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել, այդ բոլոր գործիքակազմը ՀՀ օրենսդրությամբ կա, գոյություն ունի։ Հետևաբար, այդ մեկնաբանություններին այլն անվանում, քան անհեթեթություն․․․ թե իբր Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում արված փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, անհեթեթ են։ Պատկերացրեք, ինչ կարիք ունի կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, այդ կառավարությունն ընդհանրապես քաղաքացիներին վերահսկելու ի՞նչ անհրաժեշտություն ունի։ Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարություննեը, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments