Անվճար ուսուցմամբ ընդունելության 200 տեղ՝ «ոստիկանական գործին»

- in Մամուլ
Vostikan

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Դրանց ընդհանուր քանակը չորս հազար է:

Այդ ցանկը բավական ընդգրկուն է և ներառում է ինչպես գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և արվեստը, այնպես էլ մեր կյանքի ու կենցաղի կազմակերպման բազմաբնույթ ոլորտներ, ինչպիսին են վարսահարդարումը, դիմահարդարումը կամ համակարգիչների շահագործումը: Եվս 200 տեղ հատկացված է «ոստիկանական գործ» մասնագիտության ուսուցանման համար»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments