Արթուր Դավթյանն «առաջնագիծ» է բերել իր սանիկներին. Մարտի 1-ի և այլ աղմկահարույց գործերի հետքերով

- in Մամուլ
arthur-davtyan

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են:

ՀՀ երկրորդ նախագահ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի սանիկն է: Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք ևս դատախազի սանիկներն են:

Նույն Պետրոսյանը նաև Գևորգ Կոստանյանի, Ալիկ Սարգսյանի և մյուսների գործերով դատախազն է: Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Թովմասյանի գործերով դատախազը՝ Արսեն Մարգարյանը ևս գլխավոր դատախազի սանիկն է: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել: Իհարկե, դատախազությունից հերքեցին լուրը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments