Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները

- in Ընտրություններ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Այսօր տեղի ունեցած նիստում այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:  

Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-նն է:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ` 1. Մայիլյան Մասիս Սամվելի  2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:

«Հիմք  ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը:

Նիստում քննարկված հարցերի երկրորդ խումբը վերաբերվել է Ազգային ժողովի ընտրություններին:

ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց  մանդատ,

2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,

3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments