Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ

- in Հասարակություն

Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով։

Այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,– ասաց պետական նախարարը։

Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում», ասաց Մարտիրոսյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments