Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ

- in Ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

«Ես ուզում եմ Արցախի ժողովրդին, մեզ բոլորիս շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով։ Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Ազատ հայրենիք կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն։ Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավական խոսուն է» ,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ բավական խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը։ Եվ բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր։

«Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»,- հավելեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments