Գյումրիում արձանագրվել է էլեկտրահարության դեպք. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Շտապ բուժօգնության մեքենայով մարտի 5-ին  «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել էլեկտրահարված 2 տղամարդ։ Տուժածների ինքնությունը ճշտվում է: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

«Նրանցից մեկը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում. առկա են հոսանքի մուտքի և ելքի կետեր՝ սրտամկանի վնասվածք,  իսկ մյուսի վիճակը միջին ծանրության է, հոսանքի ազդեցության հետքեր չկան։ Ունի գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում և սալջարդ: Հավանաբար վնասվել  է հարվածի  ալիքից: Վերջինս գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»,- նշեց  Արմեն Խաչատրյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments