Ես ստիպված եմ լվացք անել, ճաշ եփել․ Քիմ Քարդաշյանը պատմել է երեխաների հետ կարանտինի «սարսափների» մասին

- in Հասարակություն

Օրերս Քիմ Քարդաշյանը The View առցանց շոուի հյուրն էր: Զրույցի ընթացքում Քիմը պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը և խոստովանել է, որ այս ընթացքում  շատ բան է հասկացել երեխաների դաստիարակության վերաբերյալ:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ աստղը տանը նստած է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և չորս երեխաների՝ վեցամյա Նորթի, չորսամյա Սեյնթի, երկամյա Չիկագոյի և 10 ամսական Փսալմի հետ:

«Դա շատ ծանր է: Առաջ մտածում էի ևս մեկ երեխա ունենալու մասին, բայց հիմա` ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս այս ընթացքը: Սովորաբար մենք շատ էինք ճանապարհորդում և հիմա տանն ենք ժամանակ  անցկացնում: Երբեմն մենք դուրս ենք գալիս զբոսանքի և արդեն դիտել ենք ենք տարատեսակ ֆիլմերի մի փունջ»,- ասել է Քիմը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments