Երևան-Մոսկվա ինքնաթիռը ուղևորվեց դեպի Երևան

- in Հասարակություն
Zvartnoc odanavakayan

«Red Wings» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը ուղղություն վերցրեց դեպի Երևան: Չվերթով Երևան կժամանեն Մոսկվայում գտնվող 220 ՀՀ քաղաքացի, որոնք հիմնականում տարանցիկ ուղևորներ են և օրեր առաջ Մոսկվա են ժամանել Ռուսաստանի այլ քաղաքներից: Նրանք 14 օր կարանտինում կլինեն:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը այսօր ժամանելով «Դոմոդեդովո» օդանավակայան՝ շփվեց հավաքված քաղաքացիների հետ և վստահեցրեց, որ նրանք ովքեր չեն կարողացել հայտնվել այս թռիչքում, կտեղավորվեն հյուրանոցներում, մինչև կլուծվի նրանց վերադարձի հարցը:

Դեսպանության աշխատակիցները սնունդ և անհրաժեշտ պարագաներ էին բերել օդանավակայանում հավաքված քաղաքացիների համար:

Ավելի վաղ տեղեկացվերլ էինք, որ Ռուսաստանի օդային սահմանը փակ է բոլոր տեսակի չվերթների համար, սակայն, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հաջողվել է Ռուսաստանի ավիացոն ոլորտը կարգավորող գերատեսչության կողմից ստանալ թույլվություն՝ դեպի Երևան հատուկ չվերթ իրականացնելու համար: Չվերթը Երևան կտեղափոխի նաև անհրաժեշտ բժշկական պարագաներ, որոնք դեսպանությանն են տրամադրել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:

Հաջորդ Երևան-Մոսկվա չվերթի հետ կապված բանակցությունները ընթացքի մեջ են և հնարավոր է, որ կրկին կազմակերպվեն չվերթներ դեպի Երևան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments