Ընդդիմադիր ուժը Սամվել Բաբայանն է, բայց նա երբեք փողոց դուրս չի գա, նա կեղծ ընդդիմություն է

- in Ընտրություններ

Համոզված եմ, Արցախում հետընտրական զարգացումներ չեն լինի: Այս մասին նշեց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

«Մենք նման հիմք չունենք, որ փողոց դուրս գանք,  քանի որ մեր թիմն ու Հայկ Խանումյանը քիչ ձայներ են ստացել: Ընդդիմադիր ուժը Սամվել Բաբայանն է, բայց նա երբեք փողոց դուրս չի գա, նա կեղծ ընդդիմություն է: Այս իշխանությունը որ կա, սրա սկզիբը ինքն է դրել: Այս վատի հիմնադիրը Բաբայանն է: Նա բռնապետ էր, քաղաքացին վախենում էր նրանից, այն քաղաքացին, որ կռվում ու հաղթում էր պատերազմում»,-մեզ հետ զրույցում նկատեց Բադասյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments