Ինչու է ակտիվացել երգչուհի-աջակցուհին. Արցախում է՞լ Ռոբերտ Քոչարյանի փողերը քամուն տվեցին

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից թերևս ամենաակտիվներից ոմն Աննա Հովներ հայտարարել է, որ անդամագրվում է ՀՀԿ-ին, ինչպես նաև վստահեցնում է, որ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից փող չի ստացել։

Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ հերքել է իր անվան շուրջ շրջանառվող լուրերը, թե ինքը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Երգչուհի-աջակցուհին սպառնում է «վերացնել» բոլորին, ով նման լուրեր է տարածում և չի կարողանում հիմնավորել, ապացուցել։

Ուշագրավ է, որ այս «բազարները» ակտիվացան Արցախում Վիտալի Բալասանյանի խայտառակ ցածր տոկոս ստանալուց հետո։ Ըստ ամենայնի, այդտեղ էլ են Քոչարյանի փողերը քամուն տվել»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments