«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան արդեն չորրորդ դեպքը մեկուկես օրում

- in Առողջություն
hivandanoc

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան արդեն երրորդ դեպքը մեկ օրում։ Ֆեյսբուքի իր էջում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է.

«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»։

Վերջին 30 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4 դեպք, ընդհանուր առմամբ՝ 7 դեպք: Մահացածները հիմնականում բարձր տարիքի էին՝ 60-70-նն անց, մեկը՝ 55 տարեկան: Նրանց մոտ արձանագրվել են տարբեր հիվանդություններ՝ թոքաբորբ, սրտի իշեմիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա եւ այլ քրոնիկ հիվանդություններ:

Երեկ աշխարհում կորոնավիրուսից հիվանդացածների թիվը հատեց 1 միլիոնի սահմանը: Ամենաշատ հիվանդներն ԱՄՆ-ում են, ամենաշատ մահերը՝ Իտալիայում եւ Իսպանիայում: Մահերի ընդհանուր թիվը երեկվա դրությամբ անցել է 50 հազարը: Շատ երկրներ վիճակագրությունը վարում են թափանցիկ: Արեւմուտքը Ռուսաստանին, Չինաստանին եւ այլ երկրների մեղադրում է տվյալները թաքցնելու մեջ, այդ թվում՝ մահերի ու հիվանդների ախտորոշման հարցում:

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով, որոնք դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 43:

Հիշեցնենք՝ երեկ հրապարակած տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի 663 հաստատված դեպք կա, 7 մահ է գրանցվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments