Լեւոն Մնացականյանի եւ Արշավիր Ղարամյանի հրաժարականը. Բողոքի ակցիա Ստեփանակերտում

- in Հասարակություն

Ստեփանակերտում սկսվել է բողոքի ակցիա՝ մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքների դեմ։

Ինչպես տեղեկացանք, բողոքի ակցիային մասնակցում են մոտ 200 մարդ։ Նրանք կոչ են անում չեղարկել ընտրությունների արդյունքները, բայց մինչ նոր ընտրությունների անցկացումը անվերապահ պահանջում են Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լեւոն Մնացականյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցները համարում են, որ հենց նշված անձինք են ապահովել ընտրությունների կեղծման եւ խախտումների անպատժելիությունը։ Նոր ընտրություններն այս մարդկանց պաշտոնավարման պայմաններում անիմաստ են, հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments