Լուկաշենկոն մարտահրավեր է նետում աշխարհին

- in Միջազգային
leksandr Lukashenko batka

Եվրոպայի վերջին բռնապետը, ինչպես բնորոշում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, կորոնավիրուսի աշխարհում վերածվում է առաջին ընդդիմադիրի կամ ըմբոստի:

Բելառուսի նախագահը համառորեն հրաժարվում է այն արտակարգ ռեժիմներից, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառում են գրեթե բոլոր պետությունները:

Բելառուսի նախագահը չի կանգնեցնում տնտեսությունը, բելառուսներին չի մղում տուն եւ հայտարարում է, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ այդ ճոխությունն, ի տարբերություն նավթ կամ գազ ունեցող, հարուստ այլ երկրների, որոնք ունեն շատ փող: Բելառուսի նախագահը հայտարարում է, որ համաճարակից հետո գալու են շատ փող ունեցողները, առաջարկելու են փողն ու թելադրելու են իրենց պայմանները: Այդ պատճառով էլ նա հայտարարում է, որ Բելառուսը չպետք է կանգնի, որ հետո չկանգնի փող առաջարկողների պայմանի առաջ:

Բելառուսի նախագահի հայտարարությունն իհարկե զերծ չէ տրամաբանությունից: Բայց, ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը մինչեւ համաճարակն էլ աշխատում էր, բայց դարձյալ ուներ փողի կարիք, ինչը բավարարելու համար պարբերաբար սկսում էր մուկնուկատու խաղալ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ, նաեւ Չինաստանին էր սկսել դիմել միլիարդավոր դոլարների համար: Լուկաշենկոն իհարկե փորձում էր հնարավորինս էժան ապրել, որպես «Եվրպայի վերջին բռնապետ»:

Կստացվի՞ նույնն անել որպես ներկայում աշխարհի «առաջին ընդդիմադիր», որն ընդդիմանում է համաշխարհային կարանտինին: Ի՞նչ գին է վճարելու Բելառուսը դրա համար, վճարելու է մարդկային կյանքերո՞վ, որոնք կարող էին փրկվել, եթե լիներ կարանտին, թե՞ Լուկաշենկոն անում է հակառակը, որպեսզի Բելառուսը վճարի հնարավորինս փոքր գին:

Ինչպիսին է համաճարակի պատկերն այդ երկրում, դժվար է ասել: Անկասկած է, որ պաշտոնական թվերը հարաբերական են, եւ դրանք հարաբերական են անգամ ամենազարգացած եւ բաց երկրներում, որովհետեւ ոչ մի տեղ չկա համատարած թեստավորում:

Ամենեւին պետք չէ բացառել, որ կարող է սկսել Բելառուսի դեմ տեղեկատվական արշավ, որի նպատակը կլինի Լուկաշենկոյի դեմ գրոհը: Անգամ այդ, այսպես ասած ոչ պաշտոնական աղբյուրների պարագայում դժվար է ասել, թե որքանով են դրանք համապատասխանելու իրականությանը:

Ընդ որում, հռետորաբանության մակարդակում «Եվրոպայի վերջին բռնապետին» համահունչ էր խոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չի կարող լինել տնտեսությունը կանգնեցնելով, քանի որ դա կբերի նոր եւ ավելի զոհերի: Իհարկե, Թրամփը կարծես թե չեղարկեց ապրիլի 12-ից հետո լիարժեք կյանքի վերադառնալու իր խոստումը, արտակարգ վիճակը երկարաձգելով մինչեւ ապրիլի 30-ը, բայց հայտարարելով, թե երեւում է թունելի վերջի լույսը:

Լուկաշենկոյի տեսողությու՞նն է ավելի լավ, քան Թրամփինը, թե՞ Բելառուսում Լուկաշենկոն ավելի շատ իշխանություն ունի, քան Թրամփն ԱՄՆ-ում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments