Ծաղիկներով են ճանապարհել տուն գնացող կանանց. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է

Bzhishk

«Նորք»  ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,-գրել է նախարարն ու կից ներկայացրեց տեսանյութ:

Կորոնավիրուսի դեպ պայքարի գործում ներգրավված է 9 բժշկական կենտրոն, որոնցից հիմնականը «Նորք» ինեֆեկցիոն հիվանդանոցն է:

Հայաստանում ապրիլի 2-ին վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ապաքինվել է 33 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Աղավնաձորի մեկուսարանի՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստացած մի խումբ քաղաքացիներ վերադառնում են տուն: Բժշկական անձնակազմը նրանց ծափերով, կանանց նաև ծաղիկներով է ճանապարհում: Այս մասին տեսանյութը հրապարակել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով կազմակերպում է մեկուսարանի բժշկականխարգելիչ միջոցառումները:
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք… Առողջ լինեք… Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես… »,- նշել է նա:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments