«Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է. «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է

- in Հասարակություն

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմինը միառժամանակ դադարեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը. «Մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն ապրիլի 6-ին այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»։

Հրուշակեղենի արտադրող «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով․ արտադրամասի աշխատակիցների հետ նա շփում չի ունեցել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք լուր էինք ստացել, որ «Դարոինկ» ձեռնարկությունում կան կորորանվիրուսով հիվանդ աշխատակիցներ։ Մեր տեսուչներն անմիջապես գնացել էին, տեղում պարզել, որ կորոնավիրուսով վարակվել է մենեջերը, ով արտադրության աշխատակիցների հետ շփում չի ունեցել»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ տվյալ գործարանում վարակի տարածման ռիսկը գրեթե զրոյական է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments