Կադիրովը հրաժարվել է ՌԴ վարչապետի պահանջով բացել Չեչնիայի սահմանները

- in Միջազգային
ramzan-kadirov

Չեչենական հանրապետության ղեկավարը հրաժարվել է բացել տարածաշրջանի սահմանները Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի պահանջով, ինչի մասին նա գրել է տելեգրամի իր ալիքում։

«Իհարկե, մենք չենք թողնի մուտք գործել ՉՀ գրանցում չունեցող անձանց»,- հայտարարել է Կադիրովը։

Նա նաև ասել է, որ վարչապետին մոլորության մեջ են գցում և «սխալ տեղեկատվություն են տալիս»։

Մենք երբեք չենք խոսել սահմանները փակելու մասին և երբեք չենք փակել դրանք միջանցիկ տրանսպորտի, սննդամթերքի, դեղամիջոցների, սարքավորումների տեղափոխման համար, որևէ միջոց չենք ձեռնարկել, որը բացասաբար կանդրադառնար լոգիստիկայի վրա։ Մենք հայտարարել ենք և կրկնում ենք, որ ամեն հնարավորն ու անհնարինն անում ենք, որպեսզի ապահովենք Ռուսաստանի տարածաշրջաններից մեկի՝ Չեչնիայի Հանրապետության և այնտեղ բնակվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է Կադիրովը։

Կադիրովի խոսքերով, սահմանափակող միջոցները մտցվել են այն բանից հետո, երբ Չեչնիայի մի քանի քաղաքացիների մոտ, որոնք Մոսկվայից հանրապետություն էին ցանկանում գալ, կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Նման երևույթները սպառնալիքի տակ են դնում ՉՀ-ի, ՌԴ-ի և այլ տարածաշրջանների քաղաքացիների առողջությունը։ Կյանքը փրկելու համար կարելի է և երկու շաբաթ և երկու ամիս մեկուսացման մեջ գտնվել, կարելի է ցանկացած խիստ միջոցների դիմել։ Մարդիկ տարիներով ապրում են գաղութներում և դրանից չեն մահանում։ Մենք աշխատում ենք թույլ չտալ վարակի մուտքը հանրապետություն և հիվանդների ելքը ՉՀ-ից այլ շրջաններ»,- գրել է Կադիրովը։

Կորոնավիրուսային համավարակի օրերին հետաքրքիր զարգացումներ են Ռուսաստանում: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ապրիլի 1-ին հայտարարել էր, որ փակում է Չեչնիայի սահմանները՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Արգելքը նշանակում է, որ Չեչնիայի գրանցում չունեցողները չեն կարող մուտք գործել հանրապետության տարածք, իսկ գրանցում ունեցողներին ժամանակ է տրվում մինչև ապրիլի 5-ը:

Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինն արձագանքել էր Չեչնիայի որոշմանը՝ հորդորելով ռեգիոնալ իշխանություններին չշփոթել իրենց լիազորությունները դաշնային լիազորությունների հետ:

Կադիրովը պատասխանել է Միշուստինին՝ ասելով, որ եթե ՌԴ վարչապետն իրեն նկատի ունի, ուրեմն նրան մոլորության մեջ են գցում և սխալ տեղեկություն են տալիս:

Կադիրովը հարց է ուղղել՝ եթե իր ձեռնարկած քայլերի հետ կապված խնդիրներ կան, ինչու՞ ՌԴ շտաբի ղեկավարները, ոչ էլ դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն զանգել ու հետաքրքրվել:

Կադիրովը նշել է, որ իրենք չեն փակել սահմանը տարանցիկ փոխադրումների, պարենի, բժշկական ապրանքների ու սարքավորումների համար:

Չեչնիայի ղեկավարը հարցեր ունի նաև Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ՌԴ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որը զանգել է իրեն ու հղում անելով Հյուսիսային Օսիայի ղեկավարին, հայտնել, որ Մոզդոկում գտնվող Չեչնիայի բնակիչներին թույլ չեն տալիս վերադառնալ տուն: Կադիրովը զանգել է Հյուսիսային Օսիայի ղեկավարին, որը սակայն հերքել է այդ տեղեկությունը:

«Ուզում եմ հարցնել Միշուստինին ու մյուսներին՝ որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ինչու՞ չեք ուսումնասիրել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել հանրապետությունում»:

Ռամզան Կադիրովը փաստացի մերժել է Միշուստինի հորդորը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Չեչնիայում գրանցում չունեցողներին թույլ չեն տալու մտնել Չեչնիայի տարածք: «Մենք ոչինչ չենք խնդրում, միայն մի խանգարեք բամբասանքներով», – ասել է Կադիրովը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments