Aroxjapahutyun

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 770-ի:

Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 34-ով: Այս պահի դրությամբ բուժվել է 43 պացիենտ, փաստացի բուժվում է 720-ը: Մահվան դեպքերը՝ 7: Բացասական թեսթեր՝ 3477:

Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12–ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •