Հայաստանում ավելանում է կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը

- in Առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունն աստիճանաբար ավելացնում է կորոնավիրուսի ախտորոշման հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը, ինչի նպատակն ավելի շատ նմուշներ հետազոտելն է, Ֆեյսբուքի գրառմամբ նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է»,- ընդգծել է նախարարը՝ պարզաբանելով, որ կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

 

«Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»,- տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments