Հայաստանում կորոնավիրուսի 92 նոր դեպք է հաստատվել՝ 624 դեպք

- in Առողջություն
Aroxjapahutyun

Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:

Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշվում է, որ ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments