Հայաստան ժամանած և արդեն մեկուսացված քաղաքացիները եկել են ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից

- in Հասարակություն

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Բելավիա» ավիաընկերության չվերթով քաղաքացիները ժամանել են տարբեր երկրներից։

«Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած մեր քաղաքացիները եղել են ԱՄՆ-ից, եվրոպական և այլ հեռավոր երկրներից», – ասաց Նաղդալյանը։

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:

«Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments