Հռոմի պապը կոչ է արել միասին աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար

- in Մամուլ
Hromi Pap

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միասին աղոթել կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց աշխատանքն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հռոմի պապը գրել է «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, որոնք աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջովին մեկուսացված չլինեն, նրանց համար, որոնք կրթում են մեր երեխաներին։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, որոնք օգնում են մեզ գոյատևել մեկուսացման այս ժամանակահատվածում»,– գրել է Ֆրանսցիսկոս պապը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments