Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով հիվանդանոց է տեղափոխվել

- in Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ 10 օր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել, հիվանդանոց է պառկել, ինչպես նշվում է՝ թեստավորման համար։

Ուրբաթ օրը Ջոնսոնը, որը 55 տարեկան է, ինքն է հաղորդել, որ ջերմությունն իր մոտ պահպանվում է և այդ պատճառով ինքը պետք է շարունակի ինքնամեկուսացումը։ Այս ողջ ընթացքում նա հեռակա աշխատել է Դաունինգ-սթրիթ 10-ում գտնվող իր նստավայրից։

Նրա հարսնացուն՝ Քերի Սիմոնդսը, որը հղի է, շաբաթ օրը նույնպես հաղորդել է, որ արդեն մի շաբաթ է ինչ COVID-19-ի ախտանշաններ է զգում։

Եթե Ջոնսոնը ֆիզիկապես ի վիճակի չլինի կատարելու կառավարության ղեկավարի պարտականությունները, այդ գործառույթներն իր վրա կվերցնի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments