Նիկոլ Փաշինյանը զանգել է հոսանքազրկված քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգերի միջոցով փորձել է պարզել, թե ինչ խնդիրներով է պայմանավորված այս օրերին մարդկանց հոսանքի անջատումը: Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում վարչապետն ասաց, որ այսօրվա դրությամբ անջատված է 3000 բաժանորդի հոսանք, ցուցակները նրան տրամադրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Բայց զանգերի միջոցով պարզվեց, որ բաժանորդների մի մասի հոսանքն անջատված չէ: Մարդիկ ասում էին, որ արդեն կատարել են վճարումները:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հոսանքի անջատումների մասին վիճակագրությունն անբողջական չէ:

«Արձանագրեցինք երկու բան՝ հոսանքի անջատումների մասին վիճակագրությունն անբողջական չէ: Երկրորդ, կա դեպք, որ կառավարության աջակցության ծրագրի շահառուն չի կարողանում ծրագրից օգտվել: Եթե մենք այս ցուցակը վերցնեինք և ասեինք, որ այս ցուցակով ենք աջակցում մարդկանց, կստացվեր, որ մարդիկ, որոնք այս պահին աջակցության կարիք չունեն, կստանային այդ աջակցությունը: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք կոնկրետացնել շահառուին, որպեսզի աջակցենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ռեալ ունեն»,- նշեց Փաշինյանը: Կարիքավոր ընտանիքներին նա խոսատացավ աջակցել: Բաժանորդներից մեկին էլ ասաց. «Ես կհաձնարարեմ, որ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը վճարեն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments