«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան եւս մեկ դեպք

- in Առողջություն
Aroxjapahutyun

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Հիշեցնենք՝ սա Հայաստանում կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքն է: Հանրագումարով մեր երկրում 663 հաստատված դեպք կա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments