Ունենք մահվան 1 դեպք, և ապրիլի 5-ին արված 263 թեստի 11 դրական պատասխան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հաղթահարման մասով իրականացված միջոցառումների արդյունքները:

Ապրիլի 5-ին իրականացված 263 թեստից դրական է եղել 11-ի պատասխանը: Ըստ վարչապետի՝ մահվան 1 դեպք է գրանցվել: Մահացել է 68-ամյա քաղաքացի:

Խոսելով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներից եւ սահմանափակումներից՝ վարչապետն արդյունքները համարեց դրական:

«Ապրիլի 5-ին արված 263 թեստի 11 դրական պատասխան ենք ունեցել: Սա աննախադեպ է: Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Եթե առաջիկա մեկ շաբաթում մենք կարողանանք այդ ցուցանիշը պահպանել եւ առավել խիստ հետևել սահմանված սահմանափակումներին, կկարողանանք այդ իրավիճակի ողնաշարը կոտրել: Այն, ինչը ասում եմ, դրա հետ կա եթե, ուշադիր եղեք»,- ասաց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments