Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է. Վրաստանում պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

- in Միջազգային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ:

Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ուղղված երկրորդ ուղերձի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից: Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments