Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք

- in Առողջություն
Russia

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է:

Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» երեխաներ չկան, բայց այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ եւ չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ», լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եվ մեկ այլ տարօրինակ լուր Ռուսաստանից. Ռուսաստանի Ռյազանի մարզում տղամարդը հրազենից կրակ է բացել 5 հարևանների վրա և սպանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  Իրավապահները ձերբակալել են հրաձիգին: Սպանվածներից չորսը տղամարդ են, մեկը՝ կին:

Mash տելեգրամյան ալիքը հայտնում է, որ միջադեպը կենցաղային վեճի հետևանք է: Նախնական տեղեկություններով, կրակողին դուր չի եկել երեկոյան ժամին հարևանների աղմկոտ պահվածքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments