Վարչապետի ակնարկը Արայիկ Հարությունյանին

- in Ով ով է ...
Arayik Harutyunyan

Արցախում ընտրությունն անցել է բարձր որակով, Երեւանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 2-ի կառավարության նիստում խոսելով մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած քվեարկության մասին:

«Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Ազատ հայրենիք կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով, չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն։ Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավական խոսուն է», հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

«Խոսուն փաստի» մասին նրա ակնարկն էլ բավականին խոսուն է եւ բազմիմաստ: Ի՞նչ է ակնարկում վարչապետ Փաշինյանը, որ բարձր որակի ընտրությունն Արայիկ Հարությունյանին թույլ չի՞ տվել լուծել մի քանի հարյուր ձայնի հարցն, ու նախկին պայմանների պարագայում դա չէ՞ր ներկայացնելու որեւէ խնդիր:

Հայաստանի վարչապետի հայտարարությունը բազմիմաստ է մասնավորապես այն իրադրության ֆոնին, որ առկա էր Արցախի նախագահի ընտրության քվեարկության օրը: Բանն այն է, որ քվեարկության օրվա ընթացքում համացանցում էին հայտնվում Արայիկ Հարությունյանի կուսակցության օգտին քվեարկող անձանց՝ սեփական քվեարկությունը հեռախոսով լուսանկարելու վերաբերյալ տեսագրություններ, որոնք մեղմ ասած առաջացնում էին որոշակի հրահանգների վերաբերյալ կասկածեր: Ալապես, մարդն ինչու՞ պետք է լուսանկարի իր քվեարկությունը:

Քվեարկության գործընթացից հետո տեւական ժամանակ Արցախի ԿԸՀ-ն բավական դժվարությամբ էր ներկայացնում նախնական արդյունքը, հաշի առնելով այն, որ խոսքն ընդամենը 76 հազար քվեաթերթիկների մասին է: Քվեարկությունից հետո Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հրապարակում էին տվյալներ առաջին փուլով հաղթանակի մասին: Ի վերջո, պարզվեց, որ չի բավականացրել մի քանի հարյուր ձայն:

Արդյոք խոսելով այս մասին, վարչապետ Փաշինյանն ակնարկում է, որ ուղղակի թույլ չեն տվել ապահովել այդ ձայները «ավանդական» մեխանիզմով: Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն արցախցիների ազատ քվեարկության երաշխավորն է: Այդպիսով, Փաշինյանը ակնարկում է, որ Արայիկ Հարությունյանին ինչ որ բան թույլ չե՞ն տվել:

Թե՞ ակնարկում է, որ ինչ որ բան թույլ չի տվել ապահովել Արայիկ Հարությունյանի առաջին փուլով հաղթանակը, որքանով էլ դա կարող էր Երեւանի համար դիտվել ցանկալի:

Իրականում, որ Երեւանի խնդիրը Վիտալի Բալասանյանի հաջողությունը թույլ չտալն էր, ինչը փաստորեն լուծվել է, թեեւ այդ խնդիրը լուծելու համար ջանքեր է գործադրել ոչ թե կառավարությունը, այլ Հայաստանի նախկին իշխող համակարգը, որը ընդգծված ագրեսիվությամբ խմբվեց Վիտալի Բալասանյանի շուրջ, գործնականում այդպիսով կանխորոշելով նախագահական արշավում նրա պարտությունը:

Ու՞մ հաջողոթյունն է նախընտրելի պաշտոնական Երեւանի համար, Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլում: Արցախում ժողովրդավաության հետագա զարգացումը կարեւոր է Արցախի հարցի արդարացի լուծման եւ ռեգիոնալ անվտանգության ու կայունության համար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ, խոսքն այն մասին է, որ Արցախի ընտրությունը պետք է նպաստի Ստեփանակերտի միջազգային սուբյեկտության ներուժի գեներացմանը:

Դրա համար Արցախին անհրաժեշտ է քաղաքական սուբյեկտություն, որի առանցքային գրավական է ոչ միայն ընտրության գործընթացի որակը, այլ նաեւ դրա արդյունքի քաղաքական որակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments