Տեսանյութերի մրցույթ՝ «Մնա տանը»

- in Կրթություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական
մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլփոստին:

Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե

Լեզու՝ հայերեն

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments