146 անձ թոքաբորբ ունի, 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր

- in Առողջություն

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 146 անձ թոքաբորբ ունի, մոտ 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Ֆեսյբուքի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծանր դեպքեր ասելով՝ նկատի ունեմ, որ նրանց մեծ մասը դեռևս ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որն ստանում են։  Ցավոք սրսի, նաև մահ ունենք՝ 68-ամյա պացիենտի կյանքը չհաջողվեց փրկել»,- նշեց նա։

«Երեկ ամբողջ օրն ունցել ենք ընդամենը 11 հաստատված դեպք, ինչն ինքնին դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի մենք ազգովի շարունակենք միջոցառուամները՝ պահպանելու այդ թիվն ու հասնել ավելի ցածր ցուցանիշների»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նորից կոչ արեց հետևել պարետի ու արտակարգ դրության կանոններին, տնից անհարկի դուրս չգալ։

«Եթե օրական տոկոսային աճով ենք նայում, ապա մեզ մոտ վերջին 3 օրերին մոտավորապես եղել է այսպիսի տոկոսային աճ՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս և վերջին օրը՝ 1,3 տոկոս։ Եվ մենք պետք է պահպանենք այդ տեմպը։ Ես երեկ ասել էի, որ մեզ մոտ կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, և այդ թիվն ամեն օր փոխվում է։ Եվ եթե այսօր նույն բանը կրկնեմ, ապա այսօր արդեն ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ։ Եվ մեր խնդիրն է այդ տեմպը գցել ինչքան հնարավոր է, որպեսզի ունենանք այնքան հեռակա կրկնապատկման տեմպ, որ նախկինում գրանցված դեպքերն արդեն դուրս գրվեն բժշկական կենտրոններից, և նոր դեպքերը կարողանանք տեղավորել մեր մահճակալային ֆոնդում»,- ասաց նա։

Թորոսյանը հիշեցրեց, որ այսօր կա 1400 առանձնացված մահճակալային ֆոնդ միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից այս պահին զբաղված է մոտ կեսը։ Թեթև գանգատներ ունեցող պացիենտները գտնվում են հյուրանոցներում, բայց բժիշկների հսկողության տակ։ Պացիենտների մեծ մասը գանգատներ չունի, հավելեց նախարարը։ Այս պահին մեկուսացման վայրերում գտնվում է մոտ 1500 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է մոտ 5000 մարդ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments