«Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին

- in Հասարակություն

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար «Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Վարչական օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ բերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ»-ի անդամ Լիլիթ Թումանյանն ասաց, որ անդամները բերման են ենթարկվել պարետի որոշումը չկատարելու համար։

«Բայց ես ականատես եմ եղել, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են ձեռնոցով, դիմակներով, չի եղել կուտակում»,- ասաց Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, որ որևէ ակցիա չեն իրականացրել, ուղղակի անդամները եկել էին աջակցելու միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, որը հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments