ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին ասաց, որ այսուհետ պատգամավորները դահլիճ մտնելիս պետք է ձեռնոց եւ դիմակ կրեն, դա նրանց կբաժանվի մուտքի մոտ:

Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այդ միջոցառումները՝ Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ պատգամավորներից մեկը կոնտակտավոր անձ է:

Նշենք, որ խոսքը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է: Նա այսօր բացակայում է նիստից, ինքնամեկուսացել է, քանի որ օրեր շարունակ շփվել է մի անձի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •