Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

- in Իրավունք

Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար:

Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:

Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- գրել է նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments