Ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել արդարություն

- in Հասարակություն

Օրերս ազդարարվեց «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության մեկնարկի մասին: Նախաձեռնության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանը խոսելով նախաձեռնության ստեղծման նպատակների և գործունեության մասին՝ տեղեկացրեց, որ առաջիկայում հանրությանը  կներկայացվի  այս նախաձեռնության ծրագրային հիմնադրույթներն ու գործունեության ճանապարհային քարտեզը:

Նորիկյանը  չշտապեց անուններ հրապարակել, սակայն նշեց, որ նախաձեռնության անդամներն են հասարակական, քաղաքացիական սեկտորի տարբեր  ներկայացուցիչներ:  Նախաձեռնությունն ակտիվ գործունեություն է սկսելու ծավալել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:

«Ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել արդարություն և և  բեկում մտցնել հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Հեղափոխությունը դեռևս չի ավարտվել և ես նախկինների կողմից  ռևանշի գնալու հստակ քայլեր ու նախադրյալներ եմ տեսնում, ուստի չպետք է թույլ տանք նրանց նպատակի իրականացումը:

Մեր պետության և հասարակության անշրջելի հաղթանակը կարձանագրվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում որևէ իշխանություն օրինական ընտրությունների միջոցով պարտություն կկրի և քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը կհանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին։

Ելնելով այս համոզմունքից՝ անհրաժեշտ է ստեղծել ու կայացնել որակապես նոր ու արդյունավետ քաղաքական համակարգ՝ խարսխված ազգային-պետական բարոյականության հավատամքով»,- ընդգծեց Նորիկյանը:

Վերջինս չբացառեց նաև  հանրային նախաձեռնությունից  հետագայում կուսակցության վերածվելու հեռանկարը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments