Աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ են ստացվել 106 հազար հիվանդացության դեպքի մասին տվյալներ, ինչը օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այդ դեպքերի երկու երրորդը գրանցվել է 4 պետությունում»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments