ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական ակտիվությունն է դրսևորում: Սակայն, թերևս՝ նա քաղաքականապես տառապում է նախկին հովերով, երբ սոցիոլոգիական հարցումների համաձայն իր վարկանիշը հետևում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գուցե ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականից հետո անվտանգությունում իր մտերիմ – ծանոթների միջոցով հարցումը շարունակում է ու, հետևաբար, վստահ է, որ պահպանվել է իր վարկանիշը նաև իբրև քաղաքական գործիչ, մինչդեռ մեր աղբյուրները, բոլորովին այլ բանի մասին են գուժում: Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի վարկանիշն առաջվանը չէ, ուստի և իր նոր առաջարկությունն այնքան  էլ աջակցություն չի ունենա:

Ինչի՞ մասին է խոսքը. Ըստ Արթուր Վանեցյանի, վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը  համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Spread the love