Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի

- in Առողջություն

Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով Հայաստան ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են։ Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը առաջիկայում կտրամադրի մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments