Բարսեղ Բեգլարյանը վաճառել է «Ֆլեշ մոտորս» ընկերությունը

- in Տնտեսական
beglaryan barsegh

Նախկին պատգամավոր, գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆշեշի Բարսեղ) վաճառել է իր ընտանիքին պատկանող «Ֆլեշ մոտորսը»։ Գործարքը կայացել է վերջերս, իսկ պետական գրանցում ստացել մայիսի 12-ին։ Այս մասին գրում է 1lrurer.am-ը:

«Ֆլեշ մոտորսը» ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ցանց է, հիմնվել է 2011-ին։ 2014-ից ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Բարսեղ Բագլարյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը։ «Ֆլեշ մոտորսի» կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամ է։

2020-ի մայիսին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Երևանի բնակիչ Արամ Գասպարյանը։ Վերջինս ավտոտեխսպասարկման ոլորտի խաղացողներից է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments