leksandr Lukashenko batka

Բելառուսում մոտ ապագայում կհստակեցվեն նախագահական ընտրությունների ժամկետները: «Բելտա» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում:

«Գիտեք, որ Բելառուսում դուք միշտ սպասված հյուր եք: Ես գիտեմ, որ ձեզ մոտ նախագահական ընտրություններ են, մեզ մոտ ավելի վաղ կկայանան նախագահական ընտրությունները: Մենք հիմքեր չենք տեսնում այն տեղափոխելու: Սահմանադրությամբ չունենք այդ հնարավորությունը: Մոտ ապագայում մենք ժամկետները կհստակեցնենք: Ընտրությունները կանցկացվեն ամռանը, վերջնաժամկետը կլինի օգոստոսի վերջը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ ինչպես նախկինում, Բելառուսն այսօր էլ պատրաստ է ակտիվ զարգացնել հարաբերությունները Մոլդովայի հետ: