Բելառուսի ընդդիմությունը հրաժարվել է նախագահական ընտրարշավին մասնակցելուց

- in Ընտրություններ
leksandr Lukashenko batka

Բելառուսի ընդդիմությունը որոշել է հրաժարվել նախագահական ընտրություններին փրայմերիզի անցկացումից և հայտարարել է, որ չի մասնակցելու նախընտրական արշավին։

«Հայտարարում ենք, որ ընտրությունների հայտարարումն ու անցկացումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անթույլատրելի է և հանցավոր․․․ Գտնում ենք, որ այս պայմաններում լիակատար մասնակցությունը ընտրարշավին անհնարին է»,- ասվում է փրայմերիզի անցկացման շտաբի հայտարարության մեջ։

«Ընդունում ենք, որ ստեղծված հանգամանքներում անհնարին է իրականացնել փրայմերիզի (ժողովրդական քվեարկության) բոլոր գործընթացները և որոշել միասնական թեկնածուին»,- հավելել են շտաբում։

Ինչպես հաղորդվել էր, Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։ Որոշումն ընդունվել է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արտահերթ նիստի ընթացքում, անցյալ ուրբաթ։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments