Gagik Khachatryan

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:

Spread the love